Օրերս խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունները: Դրանք վերաբերում են ապրանքների դրոշմավորման համակարգին: Կառավարությունն առաջարկել էր որոշակի խումբ ապրանքների համար՝ շոկոլադե սալիկներ, կարագ, կաթնամթերքի որոշ տեսակներ, սահմանել չդրոշմավորման շեմ: Կառավարությունն առաջարկում էր մինչեւ 50 գրամ քաշով ապրանքները չդրոշմավորել: Պատգամավորներն առաջարկել են շեմ սահմանել մինչեւ 150 գրամը: Քննարկումների արդյունքում որոշվել է շեմ սահմանել 100 գրամը: Ի դեպ, Հայաստանում դրոշմապիտակավորվում են միայն ներքին`ներհանրապետական սպառման ապրանքատեսակները: Խնդիրը`ստվերային շրջանառությունը կանխելն է: Արտահանվող ապրանքները չեն դրոշմապիտակավորվում: Նախնական փուլում դրոշմապիտակները պատվիրում եւ պատրաստում էր պետությունը, փոքր գնով տրամադրում տնտեսվարողներին, հետագայում, հարկային պարտավորությունները կատարելիս, հաշվանցում էին: Այժմ դրոշմապիտակների ողջ ծախսը պետությունն իր վրա է վերցրել:
Ո՞ր ապրանքներն են դրոշմապիտակավորվում, ի՞նչ է դա տալիս գործարարին, պետությանը, սպառողին, ի՞նչ խնդիրներ են առաջանում գործընթացում`Aravot.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները`տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ