Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում 6-ամյա աղջկան վրաերթի ենթարկելով՝ փախուստի է դիմել

Հուլիս 16,2018 23:23

Հուլիսի 16-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Տավուշի Հովք գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Արման Ծուղունյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մարտի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում իրեն պատկանող «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայով Իջեւան քաղաքի Անկախության փողոցով ընթանալիս, թույլ տալով «ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2007թ. հունիսի 28-ի թիվ 955 որոշման 18-րդ կետի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների հակասող գործողություններ, իր ընթացքի ուղղության համար լուսացույցի արգելող՝ կարմիր ազդանշանը միացված լինելու պայմաններում, մուտք է գործել խաչմերուկ, որի ընթացքում վրաերթի է ենթարկել Իջեւան քաղաքի անչափահաս բնակիչ, 6-ամյա Յանա Բեջանյանին՝ նրա առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ ներկայացնող ծանր վնաս: Դրանից հետո Ա. Ծուղունյանը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը:

Ա. Ծուղունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով եւ 244 հոդվածով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031