Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, բարձրաձայնել է նաև հայ համայնքին հուզող խնդիրները:
Մաշալյանն Էրդողանին խնդրել է լուծել ոչ մահմեդական քաղաքացիների առջև ծառացած բյուրոկրատական խնդիրները: Նկատել է տվել, որ ազգային փոքրամասնությունների նոսրանալը բնական չէ, այլ ընդամենը արդյունք է պետության՝ տարիներ ի վեր շարունակվող ռեպրեսիվ քաղաքականության:
Խնդիրների շարքում, մասնավորապես նշվում է համայնքային վարչական կառույցների ղեկավարների ընտրության անցկացման դեմ ստեղծված խոչընդոտները: Եպիսկոպոսն ընդգծել է, որ բյուրոկրատական խնդիրների պատճառով չեն կարողանում ո՛չ պատրիարք ընտրել, ո՛չ վարչական ղեկավարություն: Այսպիսով, հայ համայնքն անորոշ ժամանակով դատապարտված է առանց պատրիարք մնալու:
Որպես լուծման տարբերակ՝ Մաշալյանն առաջարկում է սկսել նոր նախաձեռնություն, դրսևորել նոր քաղաքական կամք, որոնք փոքրամասնությունների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք կձևավորեն:
Մաշալյանը նշել է, որ Թուրքիայում նոր համակարգի անցումը ոգևորել է նաև իրեն՝ փոփոխությունների հասնելու տեսանկյունից:
Աղբյուր` Agos.com.tr