Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգին ավանդեց հայրենիքում․ քիչ առաջ Գյումրիում մահացավ մեծ բարերար, ամերիկահայ բժիշկ Օյունջյանը

Հուլիս 16,2018 21:40

Քիչ առաջ  մահացել է ամերիկահայ մեծ բարեգործ Հովհաննես Օյունջյանը։ Մեր այս տեղեկությունը հաստատեցին Գյումրի բժշկական կենտրոնից։ Նա մի քանի օր է՝ գտնվում էր այս հիվանդանոցում, երկարատև խրոնիկ հիվանդություն է ունեցել։

Հիշեցնենք, որ նա ընդամենը երեք օր առաջ իր ծննդյան 98 ամյակին Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն արեց այս քաղաքում՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։

Բժիշկը իր ողջ կարողությունը ներդրել է հետերկրաշարժյան Գյումրու զարգացման համար՝ կառուցելով  դպրոց, արհեստի ու արվեստի կենտրոն։ Նա իր հոգին տվեց հայրենիքում՝ իր իսկ սիրած քաղաքում։ Ինչպես նրա ծննդյան օրը նշեց «Օյունջյան» հիմնադրամի տնօրեն պարոն Լաճիկյանն, ամերիկացի բժիշկները նրան արգելել էին ինքնաթիռ նստել, սակայն նա հերթական բարեգործությունն անելու նպատակով մի կերպ հասել էր հայրենիք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա Բազաեւա says:

    Բժիշկ Օյունջյանի անկոտրուն կամքը եւ իրական հայրենասիրությունը մեզ բոլորիս համար ուղենիշ է՝ անկեղծ սիրելու մեր հայրենիքը եւ մարդկանց: Ծնված լինելով Հայաստանից դուրս, կրթություն ստացած հեռավոր երկրում, նա, այնուամենայնիվ, իր հոգին ու կյանքն անմնացորդ նվիրեց իր Հայաստանին: Գյումրին մշտապես վառ կպահի բժիշկ Օյունյանի հիշատակը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031