Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան եւ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ համայնքում տեղադրված, նախկինում չաշխատող արագաչափերը 2018թ. հունիսի 3-ին սկսել են գործել: Այդ արագաչափերը չէին գործում 2016թ. ապրիլյան պատերազմից հետո: Տավուշցի վարորդները դժգոհ են, որ 2 տարվա ընդմիջումից հետո արագաչափերի գործարկման մասին հայտարարություն չէր տարածվել, վարորդներն այդ մասին տեղյակ չեն եղել:
Հունիսի 26-ի գիշերը անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի ներկով ներկել էին Ջուջեւան գյուղում գտնվող արագաչափը: Ներկով փակել էին արագաչափի անցքը, որտեղից լուսանկարող սարքը նկարում է սահմանված արագությունը գերազանցող ավտոմեքենաներին:
Արագաչափը ներկից մաքրել են, այն կրկին գործում է, սակայն սարքի վրա առկա կարմիր հետքը վկայում է արագաչափի նկատմամբ կատարված ոտնձգության մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ