Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հաղթանակն այդ երկրում անկարգությունների տեղիք է տվել, չի հաջողվել խուսափել անգամ զոհերից, հաղորդում է BBC-ն:
Ամբողջ երկրում՝ մեծ ու փոքր քաղաքներում, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ տոնելով հաղթանակը մինչև առավոտ:
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակին հարող տարածքում, հավաքվել է ավելի քան 90 հազար մարդ: Ելիսեյան դաշտերից ոչ հեռու մի խումբ երիտասարդներ դիմակներով հարձակումներ են գործել խանութների վրա, կոտրել ցուցափեղկերը և թալանել:
Մարսելում և Լիոնում մի խումբ իրավախախտներ բախման մեջ են մտել ոստիկանության հետ, նրանց վրա նետելով շշեր, բարձրանալով ոստիկանական մեքենաների վրա և այրելով աղբարկղերը:
Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, կան տասնյակ ձերբակալվածներ:
Ֆրանսիայի արևելքում Անսի քաղաքի 50-ամյա մի բնակիչ մարզիչի եզրափակիչ սուլոցից հետո չի կարողացել զսպել ուրախությունը, ցատկել է և ընկել ոչ խորը ջրհորը, ինչի հետևանքով կոտրել է վիզը և մահացել:
Սեն Ֆելիքս քաղաքում 30-ամյա մի տղամարդ հաղթանակը տոնելիս մեքենայով բախվել է ծառին և ստացած վնասվածքներից մահացել:
Եվս մի կին ծանր վիրավորվել է, երբ վրաերթի է ենթարկվել հաղթանակը տոնող տրակտորի վարորդի կողմից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ