Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտո Քրեյն. «Այստեղ եմ, որ ամբողջ աշխարհին ասեմ՝ Հայաստանում բրազիլական ջիու-ջիցու կա»

Հուլիս 16,2018 18:25

Այս օրերին Հայաստանում եւ Արցախում սեմինարներ ու գործնական մարզումներ է անցկացնում բրազիլական ջիու-ջիցուի եւ նոգի ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն, տարբեր կազմակերպությունների վարկածով հեղինակավոր խառը մենամարտերի մարտիկ Ալբերտո Քրեյնը: Նա նաեւ Լոս-Անջելեսում ջիու-ջիցուի հիմնադիրներից է:

Ալբերտո Քրեյնը ամուսնացած է հայուհու՝ Էդիթ Քեշիշյանի հետ, ունի մեկ տղա՝ Սեւանը եւ երկու աղջիկ՝ Սոնան եւ Սերինեն:

Ալբերտո Քրեյնը սիրով համաձայնեց հարցազրույց տալ Aravot.am-ին:

-Դուք երկրորդ անգամ եք գալիս Հայաստան: Այս անգամ ի՞նչ ծրագիր ունեք:

-Ընտանիքիս հետ եկել եմ հանգստանալու: Բայց ցանկանում եմ օգնել, որպեսզի ջիու-ջիցուն զարգանա Հայաստանում: Միեւնույն ժամանակ ամբողջ աշխարհին ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանում ջիու-ջիցու, առավել եւս՝ բրազիլական ջիու-ջիցու կա: Իսկ բրազիլական ջիու-ջիցուն, հնարավոր է, շուտով դառնա օլիմպիական մարզաձեւ:

-Հայաստանում եւ Արցախում ջիու-ջիցուի մակարդակի մասին ի՞նչ կասեք:

-Հայաստանում ջիու-ջիցուն նոր մարզաձեւ է, բայց այս կարճ ժամանակի համար շատ լավ վիճակում է:

-Ջիու-ջիցուն ինքնապաշտպանության հիանալի միջոց է տարբեր իրավիճակներում: Ձեր կարծիքով Ադրբեջանի հետ կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի համար այն ի՞նչ դեր կարող է խաղալ:

-Հայաստանի իրավիճակին, անշուշտ ծանոթ եմ: Բայց իմ մարզաձեւն անհրաժեշտ է բոլոր մարդկանց՝ անկախ նրանից, թե կիսապատերազմակա՞ն վիճակում են, թե՞ խաղաղ պայմաններում: Ես հավատում եմ ջիու-ջիցուին եւ կյանքս նվիրել: Այն հրաշալի է բոլորի համար, փոքր երեխաներից մինչեւ մեծահասակներ՝ առանց տարիքային սահմանափակման: Այն պետք է ինչպես մարմնի, այնպես էլ հոգու, ոգու եւ հանգստության համար: Ջիու-ջիցուն շատ ավելին է, քան կտվելը: Սա մի գործիք է, որով կարելի է հասնել սեփական ներուժի ողջ էությանը: Հետեւաբար, ջիու-ջիցուն անհրաժեշտ է ոչ միայն տարբեր իրավիճակներում գործնական ինքնապաշտպանության, այլեւ ինքնազարգացման համար:

Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ֆեդերացիայի գործունեության եւ ծրագրերի մասին ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Միրիբյանի հետ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031