ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը սգում է գործընկերոջ՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու իր զորակցությունը հայտնում Կարապետյանի հարազատներին և մերձավորներին:
Նշենք, որ այսօր փլուզվել էր Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքի՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 2 վիրավոր: