Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնաթող եղավ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը

Հուլիս 16,2018 17:20

Այսօր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին, որը վեց տարի աշխատում էր մարզպետարանում, սակայն մեկ տարի էր՝ ինչ գլխավորում էր վերոնշյալ վարչությունը։

Թե ո՞րն է եղել պաշտոնաթող լինելու պատճառը, Մեսրոպ Բզնունին Aravot.am-ին փոխանցեց․ «Տեղափոխվում եմ Երևան, նոր աշխատանքի եմ անցնում՝ պետական կառույցում գտնվող ՓԲԸ-ում։ Իմ երեխաները Երևանում են սովորում ու աշխատում, այս պահին ինձ շատ հարմար էր մայրաքաղաք տեղափոխվելը։ Վաղը կտան հրամանս, ես կասեմ կոնկրետ որտեղ եմ անցնում աշխատանքի։

Վաղուց էի ուզում տեղափոխվել, բայց հիմա ստացվեց։ Ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ բացառապես իմ որոշումն է եղել մարզպետարանից ազատվելը, նույնիսկ մարզպետն այսօր անակնկալի եկավ։ Ես շնորհակալ եմ մարզպետարանի կոլեկտիվից, մարզպետից ու նաև ամբողջ ղեկավար կազմից արդյունավետ աշխատելու համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031