Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար

Հուլիս 16,2018 17:19

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն էր, ինչպես նաև միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր:

Նիստին ներկա էին 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար, և այսօր ավելի քան երբևէ Երկրապահը պիտի համախմբվի: Փոխնախագահները կոչ արեցին նախկին ԵԿՄ-ականներին վերադառնալ կառույց՝ գրանցվելով իրենց տարածքային բաժանմունքներում՝ համագումարի նախապատրաստական աշխատանքներին ներգրավվելու և մասնակցություն ունենալու համար:

ԵԿՄ վարչության անդամները քննարկեցին նաև կառույցի հետագա աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Հարց իմ լավ ընկեր Արամ Սարգսյանին.Պատերազմ սկսելուց ինչպես են կորդինացվելու բանակի , երկրապահի և իմ նման քաղաքացիների մասնակցությանը պատերազմին:? Ես կարծում եմ այս բոլորը պետք է իրականացնի ՊԲ գլխավոր շտաբը Իմ կարծիքով այլև ԵԿՄ ավելորդ կառույց է; Նա իր գործը արել է և շատ լավ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031