Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի հրաժարականը խաղաքարտերը խառնեց. Արթուր Ղազարյան

Հուլիս 16,2018 17:13

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը խաղաքարտերը խառնեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ղազարյանը թերահավատություն հայտնեց. «Որքան էլ ՀՀ քաղաքացիները պատրաստ լինեն ընտրություններին, գոնե տեխնիկական առումով հսկայական անելիքներ կան: Երկու խոշոր ընտրություններ հազիվ թե այնպես անցկացնեն, որ բաց տեղեր չլինեն»:

Դառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժողովրդի ակնկալիքներին և այն իրավիճակին, ինչ ունենք՝ պարոն Ղազարյանը նկատեց. «Փորձ եղավ ժողովրդի իշխանությունը վայելող թեկնածուի կողմից համաձայնության կառավարություն ձևավորել, որտեղ մաս կկազմեն ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերը: Դրանից հետո ընդունվեց կառավարության ծրագիրը, և անմիջապես դրան հետևեց ԱԱԾ ղեկավարի կողմից հայտարարությունը, թե գոյություն ունի 350 հոգու ցուցակ, որոնց պիտի բացահայտենք որպես կոռումպացված, ապօրինի հարստացած մարդիկ: Սակայն այդ ցուցակն այդպես էլ չբացահայտվեց, փոխարենը դրան հաջորդեցին նախկին իշխանության օրոք պաշտոնյաների, բիզնեսմենների, անհատների ձերբակալությունները»:

Արթուր Ղազարյանի կարծիքով՝ դեռ հանրությունը չի ստացել այն հարցի պատասխանը, թե այն գումարները, որոնք ԱԱԾ բացահայտումների արդյունքում մտնում են պետական բյուջե, ինչ են լինում. «Այս մասով հստակություն չկա՝ աշխատավարձերի, թոշակների բարձրացում, տնտեսության ոլորտների զարգացում կլինի՞»:

Արթուր Ղազարյանը ցավով նշեց, որ հեղափոխության ալիքին զուգահեռ երկրի անվտանգության հարցն է դրված. «Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ է դարձել. ռազմատենչ հայտարարություններ, զորքերի կուտակումներ: Սա նշանակում է՝ ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք սադրիչ գործողություններին հակահարված տալու»:

Պարոն Ղազարյանը քննադատեց նաև ՊԵԿ քաղաքականությունը՝ նշելով, թե այն լույսը, որին սպասում էինք, դեռ չի երևում: Ըստ նրա՝ նոր կառավարությունը պիտի պատասխանի այն հարցին, թե որ ուղղությամբ է տանում տնտեսությունը՝ լիբերա՞լ, պահպանողակա՞ն, թե՞ այլ ուղղությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031