Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Այս մեկ տարվա ընթացքում ես եղել եմ մեր քաղաքացիների քաղաքապետը»

Հուլիս 16,2018 17:10

«Ըստ էության, այս մեկ տարվա ընթացքում ես եղել եմ մեր քաղաքացիների քաղաքապետը»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը քաղաքապետի միակ թեկնածուն էր, իսկ այսօրվա նիստը՝ քաղաքապետ ընտրելու, չկայացավ, քվորում չապահովվեց:

ՀՀԿ-ն ու «Ելքը» հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու, հետեւաբար նիստին չեն մասնակցելու: Ինչո՞ւ նման դեպքում Փոստանջյանը որոշեց առաջադրել իր թեկնածությունը: Այս հարցին ի պատասխան Փոստանջյանն ասաց. «Մենք պարտավոր էինք առաջադրել թեկնածություն, որովհետեւ մեր քաղաքացիների առջեւ մենք ստանձնել ենք պարտականություն: Ես ասել եմ, որ ես լինելու եմ ձեր քաղաքապետը, ես ներկայացնելու եմ ձեր շահերը եւ մեկ տարվա ընթացքում եղել եմ քաղաքացիների քաղաքապետը, ամեն ինչ արել եմ, որպեսզի քաղաքապետարանը մաքրեմ աղբից ու կոռուպցիայից: Կարելի է ասել՝ Տարոն Մարգարյանին եւ այս ավագանուն մենք դուրս ենք շպրտել այստեղից: Բնական է, որ այսպես էլ պետք է հանգուցալուծվեր»:

Փոստանջյանը նաեւ ասաց, որ ցանկալի կլիներ, որպեսզի ՀՀԿ-ն ու «Ելքը» միանման չգործեին: Փոստանջյանը նկատի ունի, որ երկու խմբակցությունները քաղաքապետի թեկնածու չեն առաջադրել:

Հարցին՝ ամեն նիստին հայտարարում եք՝ այս ավագանին ընտրվել է անօրինական, այդ պարագայում թեկնածու առաջադրելով ակնկալում եք, որ նրանք ձեզ կընտրեի՞ն, Փոստանջյանը պատասխանեց. «Մենք վիճարկում ենք այս ավագանու ընտրական կարգը: Դուք բոլորդ գիտեք մեկ տարի առաջ ինչ տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի շտաբում»:

Փոստանջյանը նաեւ ասաց. «Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ներկայացված լինեն իմ միջոցով, իրենց խնդրանքն է ու հորդորը՝ ներկայացված լինել իմ միջոցով»:

Այն ժամանակ, երբ քաղաքապետարանում քաղաքապետի արտահերթ ընտրությունը պետք է լիներ, քաղաքապետարանի շենքի դիմաց քաղաքացիների մի փոքր խումբ եկել էր սատարելու Զարուհի Փոստանջյանին: Նիստը ձախողվելուց հետո Փոստանջյանը ելույթ ունեցավ իր աջակիցների համար. «Անկախության տարիներից ի վեր Երեւանը թալանվել է մի խումբ մարդկանց կողմից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031