ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում առանցքային բարեփոխումների ծրագիր է մշակել: «Ազատությունից զրկված անձի վարքագծի գնահատման մեխանիզմ պետք է գործի: Կալանավորին ազատ արձակելու աստիճանական նախապատրաստման մեխանիզմի ներդրումը ես կարեւոր է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «վերջերս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն աշխատանքից ազատել է «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ների պետերին. ՄԻՊ-ն այս ՔԿՀ-ներում խախտումներ արձանագրե՞լ է»: Թաթոյանը պատասխանեց. «Իհարկե, ունենք տվյալներ, որ խախտումներ կան: Բայց կան նաեւ խախտումներ, որոնք ղեկավարից կախված չեն, դրանք համակարգային են»:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/2081457008539470/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ