Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Պետրոսյանը հնարավոր է համարում, որ պայուսակում հայտնաբերված փաթեթավորված զանգվածը հենց ոստիկանության աշխատակիցները պայուսակում թողած լինեին

Հուլիս 16,2018 15:19

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական

պարոն Սասուն Խաչատրյանին

 Հանցագործության մասին հաղորդում

Հարգելի պարոն Խաչատրյան,

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-177-րդ հոդվածներով, տալիս եմ հանցագործության մասին հաղորդում՝ հայտնելով հետևյալը․

Սույն թվականի հուլիսի 7-ին, Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ նստացույց իրականացնողներիս նկատմամբ սադրանք է հրահրվել. նախ ոստիկանները իբր զանգ են ստացել, որի արդյունքում նրանց կողմից ստուգվել է մեր պայուսակը, որը կախված էր ներսում, իսկ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Անծանոթ տղամարդու մուտք ու ելքից հետո երկրորդ խուզարկության ժամանակ հայտնաբերվեց անձեռոցիկով փաթաթված զանգված, այն պայուսակի մեջ, որը արդեն խուզարկվել էր ոստիկանների կողմից: Կատարվածը պաշտոնապես հայտարարել ենք սադրանք՝ Գարեգին Բ-ի հրահանգով Մայր Աթոռի հոգևորականների կողմից հրահրված և մի գուցե ոստիկանության որոշ ծառայողների մասնակցությամբ, որոնք այս օրերին ազատ ելք ու մուտք ունեն դիվանատուն: Հնարավոր է, որ պայուսակում հայտնաբերված փաթեթավորված զանգվածը հենց ոստիկանության աշխատակիցները պայուսակում թողած լինեին։

Հաշվի առնելով այն, որ սադրիչ գործողություններում կարող են ներգրավված լինել ոստիկանության ծառայողներ՝ ուստի դիմում ենք Ձեզ՝ տալով հանցագործության մասին հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել և կեղծ զանգ կատարողներին և մեզ սադրել փորձող անձանց հայտնաբարել և պատասխանատվության ենթարկել, քանի որ նրանց գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ պատրաստ եմ հատուկ քննչական ծառայությունում տալ բացատրություններ, ցուցմունքներ՝ հայտնելով գործի լուծման համար կարևոր այլ մանրամասներ։ Հատուկ քննչական կոմիտեում կարող եմ ներկայացնել լրացուցիչ նյութեր։

Հանցագործության մասին հաղորդում ներկայացնող՝

«Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ՝ Կարեն Պետրոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031