Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանը բռնության միտումներ է նկատել Վեհափառ հայրապետի դեմ գործողություններում

Հուլիս 16,2018 16:07

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անընդունելի է որակում հուլիսի 14-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդեպ վերջինիս հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների վերաբերմունքը:

Հիշեցնենք, որ նրանք շրջափակել էին Վեհափառ հայրապետի մեքենան, խոչընդոտել նրա տեղաշարժը, սպառնալիքներ հնչեցրել:

«Կարծում եմ՝ այս ամենը վտանգավոր է ու մտահոգիչ: Հարցը պետք է օրենքի շրջանակում լուծվի: Հայ Առաքելական եկեղեցին բացառիկ դեր ունի մեր համար, այն ազգային արժեքներից է: Եթե հարցը մյուս կողմից դիտենք, կարևորում եմ դավանանքի ազատության ապահովումը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արման Թաթոյանը, նշելով, թե այդ գործողություններում բռնության միտումներ է նկատել:

Իսկ թե ինչպես պետք է խնդիրը կարգավորվի, ՄԻՊ-ը դժվարացավ պատասխանել, առավել եւս, որ դա իր իրավասությունների մեջ չի մտնում. «Յուրաքանչյուր անձ կարող է բողոքել ինչ-որ խնդրի առնչությամբ, բայց անընդունելի է, երբ իրականացվում են բռնություններ, երբ խախտվում են մարդու իրավունքները»:

Ինչ վերաբերում է երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը չի միջամտելու հարցին, Արման Թաթոյանը նշեց. «Ես չեմ կարող կարծիք հայտնել այդ հայտարարության մասին, բայց պետք է արձանագրել, որ եկեղեցին անջատ է գործում պետությունից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031