Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի ընտրությունը չկայացավ. Արտահերթ ընտրությունն, ըստ Փոստանջյանի, օգոստոսին պետք է լինի

Հուլիս 16,2018 14:23

Այսօր Երեւանի ավագանու նիստը, որի ժամանակ պետք է քաղաքապետ ընտրվեր, չկայացավ՝ քվորում չապահովվեց: Նիստին ներկայացել էր միայն «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, որը նաեւ միակն է, որը քաղաքապետի թեկնածու էր առաջադրել խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նիստի ընդմիջումից հետո, երբ կրկին քվորում չապահովվեց, հայտարարեց՝ «Այս պահի դրությամբ Երեւանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած»:

Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո այսօրվա նիստում պետք է քաղաքապետ ընտրվեր: ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նիստին չէին ներկայացել:

Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա արտահերթ ընթացակարգ է տեղի ունենում, իսկ ԵԾ-ն, որպես քաղաքական ուժ, բոլոր արտահերթ գործընթացներին մասնակից է լինելու. «Մասնավորապես ես, որպես քաղաքապետի թեկնածու»:

Փոստանջյանի ներկայացմամբ՝ այսօր մենք չունենք այնպիսի սահմանադիր օրենքներ, որոնք կկարողանան ապահովել արդար, թափանցիկ ընտրություններ. «Գաղտնիք չէ, որ նույն ԿԸՀ-ն եւ նույն ընտրական համակարգն է գործելու: Հետեւաբար ճիշտ կլիներ այդ ամենը շտկեինք, նոր սկսեինք մեր արտահերթ ընտրությունները: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մեր քաղաքացիներն իրավունք ունեն ներկայացված լինել իմ միջոցով: Դա նաեւ նրանց հորդորն է: Դրա համար ես ներկայացնում եմ երեւանցիներին»:

Խորհրդարանը, Փոստանջյանի ներկայացմամբ՝ 2017 թվականին կեղծված ընտրություններով ձեւավորված խորհրդարան է, այսօրվա կառավարությունը առաջնորդվում է այն ժամանակվա ավտորիտար սահմանադրությամբ, որն ընդունվել է 2015 թվականին.«Հետեւաբար այս բոլոր գործիքները, որոնք պետք է ազատ եւ թափանցիկ ընտրությունների համար, մենք դեռ չունենք: ԿԸՀ-ն- եւ դատարանները ավտորիտարիզմը ներկայացնող ինստիտուտներ են: Այս պարագայում շատ կարեւոր է ինչպիսին կլինի մեր քաղաքացու դիրքորոշումը: Մենք չենք մոռացել ովքեր են ԿՀԸ կազմում, Սահմանադրական դատարանի գլխավոր կեղծարարության կնիքը դնողին՝ Գագիկ Հարությունյանին մենք չենք մոռացել: Եթե այս մարդիկ արդար դատարանի միջոցով չեն կանչվել պատասխանատվության, չեն դատապարտվել, ապա խոսել արդար ընտրությունների մասին, տեղիք ունի մտավախության»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիմա, ըստ Զարուհի Փոստանջյանի, կառավարությունը պետք է առավելագույնը 40 օրվա ընթացքում նշանակի Երեւանի ավագանու ընտրության օրը. օգոստոսի 16-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակահատվածում պետք է տեղի ունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները:

Արտահերթ ընտրությունների ընթացակարգի մասին կարդացեք այստեղ 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031