Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԿՀ-ների աշխատակիցների ցածր աշխատավարձը կոռուպցիոն ռիսկեր է ծնում». Արտակ Զեյնալյան

Հուլիս 16,2018 13:54

«Փաստ է, որ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում կան խնդիրներ: Այդ փաստերով վերջին տարիներին գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը վճիռներ է կայացրել՝ առողջության ապահովման եւ բանտային պայմանների հետ կապված»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՔԿՀ-ներում կալանավորների իրավունքների պաշտպանությանը՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ ինքը հանձնառու է այդ խնդիրներն աստիճանաբար լուծել՝ հնարավորությունների չափով:

«Քրեակատարողական ծառայողների աշխատավարձը չափազանց ցածր է, ինչն ինքնին կոռուպցիոն ռիսկ է: Մտածում ենք այդ ուղղությամբ: Առհասարակ, երկրում խնդիրները շատ են, եւ մենք պետք է աստիճանաբար հավասարակշռված լուծումներ տանք: Կփորձենք որոշակի ներքին-արտաքին միջոցներ ներգրավել՝ ՔԿՀ-ներում պայմանների բարելավման ուղղությամբ»,-հայտարարեց նախարարը: Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման երկու ամսում ՔԿՀ-ներում արդեն իսկ փոփոխություններ կան, առայժմ գուցե՝ անտեսանելի:

«Ռազմավարություն ենք մշակում: Խնդիրները տասնամյակների պատմություն ունեն եւ կարճ ժամանակում լուծում գտնելը նոր խնդիրներ կծնի: Օրինակ, ունենք ՔԿՀ, որը Ցարական Ռուսաստանի ժամանակ է կառուցվել՝ ոչ որպես ՔԿՀ: Այն հարմարեցվել է որպես ՔԿՀ: Այսինքն, բանտային պայմանների բարելավման խնդիրներ ունենք, որոնք տասնյակ միլիոնավոր ներդրումներ են պահանջում»,-եզրափակեց Արտակ Զեյնալյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031