Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համաներումը հիմնահարց է, որը հացադուլով չպետք է լուծվի». Արտակ Զեյնալյան

Հուլիս 16,2018 13:24

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի շարք կալանավորների՝ համաներման պահանջով իրականացվող հացադուլին: «Համաներումն իրավունք չէ, այլ տրամադրվելիք արտոնություն: Դա պահանջի ձեւով ներկայացնելը չի բխում դրա էությունից»,-ընդգծեց Արտակ Զեյնալյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք առաջիկայում, այնուամենայնիվ, նախատեսվում է համաներում:

«Համաներում կլինի, թե ոչ, կախված է իշխանության եւ հասարակության կամքից: Արդյոք իրավունքի խախտման՝ հանցագործության զոհերը կամ նրանց հարազատները պատրա՞ստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց»,-հարցադրում արեց նախարարը:

Ապա եզրափակեց. «Համաներումը հիմնահարց է, որը հացադուլով չպետք է լուծվի: Եթե դրա ժամանակը գա եւ հասարակությունն ու իշխանությունը նման կամք դրսեւորեն, հարցը կքննարկվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031