Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը սահմանադրական օրենքով է լիազորված որոշելու դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը

Հուլիս 16,2018 12:55

Առանձին կայքերում հրապարակումներ են հայտնվել, որոնք ակնհայտորեն աղավաղում են Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ 23-Ո-47 որոշման էությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է.

«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխանաբար Երևան քաղաքի, մարզի կամ մարզերի տարածքն է:

2.Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի կենտրոնական և այլ նստավայրեր: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին»:

Միաժամանակ Օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է.

«1.Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

2.Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:

3.Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում մասնագիտացված դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին»:

Ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը երկու դեպքերում էլ սահմանադրական օրենքով է լիազորված որոշելու դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը: Պայմանն այն է, որ նման որոշման կայացման հիմքը համապատասխան դատարանի նախագահի հիմնավորված առաջարկությունն է:

Բացի դրանից, Օրենսգրքի 89-րդ հոդվածի 25-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը «սահմանում է առաջին ատյանի դատարանների` սույն Օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը»:

Բարձրագույն դատական խորհրդի հիշյալ որոշումն այս լիազորությունների իրականացման կարգն է միայն ամրագրում՝ հաշվի առնելով, որ.

1.դատարանի նախագահի առաջարկությամբ նստավայրերի սահմանումը և հնարավոր փոփոխություններն անմիջականորեն առնչվում են այս կամ այն նստավայրում դատավորների բաշխմանն ու թվակազմին,

2.որպես տվյալ դատարանի (այլ ոչ նստավայրի) դատավոր նշանակված անձի համար պետք է կանխատեսելի լինեն նույն դատարանի նստավայրերի փոփոխման, ինչպես նաև դրա շրջանակներում իր հնարավոր տեղափոխման հիմքերը և կարգը,

3.կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ դատարանի նախագահը, արդարադատության արդյունավետության շահերից ելնելով, առաջարկի փոփոխություններ կատարել տվյալ դատարանի նստավայրերի կամ դրանց սպասարկման տարածքի առնչությամբ:

Այս խնդրի լուծումը` բացառիկ դեպքերում և դատարանի նախագահի հիմնավորված առաջարկի հիման վրա, Օրենսգրքի համաձայն՝ բացառապես Բարձրագույն դատական խորհրդի իրավասության հարցն է: Այն չի կարող պայմանավորվել տվյալ նստավայրի դատավորի հայեցողությամբ, քանի որ նստավայրերում դատավորների բաշխման ու թվակազմի հարցը լուծելիս առաջնահերթ նշանակություն պետք է ունենան արդարադատության շահը և դատարանի մատչելիությունը, առավել ևս, որ գործող Օրենսգիրքն իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին երաշխավորում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստանալու իրավունք (57 հոդվ., մաս 5):

Խորհուրդը նաև նախատեսել է, որ բացառապես դատավորների դիմումի հիման վրա կարող է քննության առարկա լինել նույն դատարանի ներսում մեկ նստավայրից մյուսը պաշտոնների փոխանակման կամ առաջացած թափուր պաշտոնին տեղափոխվելու կարգով նրանց հնարավոր փոխադրման հարցը: Առանց համապատասխան պատճառաբանված դիմումի Խորհուրդը նման հարց քննության առնել չի կարող: Չի կարող այս հարցով դիմել նաև դատարանի նախագահը: Նրա եզրակացությունն ունի միայն խորհրդատվական նշանակություն:

Եթե սույն պարզաբանումներից հետո առանձին անձանց մոտ դարձյալ կպահպանվի կանխակալ տրամադրվածություն, նրանք կարող են այցելել Դատական դեպարտամենտ և ստանալ առավել մանրամասն ու մատչելի պարզաբանումներ:

 

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031