Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանի գնահատականը շիտակ էր. մենք առարկայական օժանդակություն ենք ակնկալում ԵՄ-ից». Տիգրան Բալայան

Հուլիս 16,2018 12:51

Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը որոշակի պարզաբանումներ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս բրյուսելյան այցից հետո կատարած այն հայտարարության շուրջ, թե ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը տարակուսանք է հայտնել ԵՄ-ից ֆինանսավորվելու առնչությամբ: «ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: Մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»,-ասել էր Փաշինյանը:

Տիգրան Բալայանը Փաշինյանի նշյալ խոսքերի առնչությամբ ասաց. «Նա շիտակ էր իր գնահատականների մեջ: Մենք ԵՄ-ից նաեւ առարկայական օժանդակություն ենք ակնկալում ՀՀ-ի զարգացման համար»:

Տիգրան Բալայանը շեշտեց, որ ըստ ԵՄ բյուջեի՝ արդեն իսկ 160 միլիոն դրամի աջակցություն է ծրագրված. «Բայց խոսքը հավելյալ օժանդակություն ստանալու մասին է: Այդ հայտարարության շուրջ մեր ԵՄ գործընկերներից բացասական արձագանք չենք ստացել: Հակառակը, ակնկալում ենք, որ սպասումները դրական ընթացք կունենան եւ մենք կարձանագրենք նաեւ առաջարկությունների ներկայացում՝ որոշ ծրագրերի իրականացման համար: Խոսքը ոչ միայն ընտրությունների կազմակերպման, այլեւ ենթակառուցվածքային ծրագրերի մասին է»:

Տիգրան Բալայանն անդրադարձավ նաեւ հարցին, թե երբ է մեկնարկելու ՀՀ-ի եւ ԵՄ երկրների միջեւ մուտքի արտոնագրերի՝ վիզաների չեղարկման գործընթացը. «Խնդիրը քննարկվել է Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ: Ակնկալում ենք, որ երկխոսությունը պետք է մեկնարկի»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2081518035200034/ 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031