Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ՀՀ նոր իշխանություններից բարեփոխումներ է ակնկալում կալանավայրերում

Հուլիս 16,2018 12:18

«ԵՄ-ի ակնկալիքները հետեւյալն են. ուզում ենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եւ նրա աշխատակազմն ավելի ուժեղ կատարեն իրենց դերը՝ որպես ազգային կանխարգելիչ մեխանիզմ եւ ունենան ավելի բարձր ձայն, իսկ քաղաքացիական հասարակությունը լրացնի նրանց՝ ավելի լրջորեն մասնակցելով ՔԿՀ-ներում մշտադիտարկումների աշխատանքներին»,-ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված աշխատաժողովում այսօր հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին: Նա գովաբանեց հայաստանյան հ/կ-ների աշխատանքը. «Տպավորվել եմ նրանց մասնագիտական ուսումնասիրությունների մակարդակով: Նրանք լուրջ աշխատանք են կատարել ՔԿՀ-ներում առկա իրավիճակի շուրջ: Հաշվի առնելով երկրում առկա նոր վիճակը՝ ակնկալում ենք այս ոլորտում բարեփոխումներ»:

Դեսպանի բնորոշմամբ՝ ՔԿՀ-ներում մարդու իրավունքների առնչությամբ ՄԻՊ-ի առաջարկներն ավելի արդյունավետ պետք է գործարկվեն. «Հինգ տարի առաջ, օրինակ, իրավիճակը ճնշող էր. հիմա ակնկալում ենք, որ իշխանության կողմից ՄԻՊ-ի առաջարկներն ավելի լուրջ կիրականացվեն: Մենք նախորդ, ինչպես եւ ՀՀ նոր կառավարության հետ քննարկումներ ենք ունեցել. լուրջ ընկալում կա, որ ՀՀ-ում որ պետք է իրականացնել խորը եւ կառուցվածքային բարեփոխումներ: Վստահ եմ, որ դրանք կյանքի կկոչվեն»:

Ապա Պյոտր Սվիտալսկին վստահեցրեց, որ ԵՄ-ի համար կարեւոր է ՀՀ-ի եւ Վրաստանի ՄԻՊ-երի գործակցությունը(Վրաստանի Հանրային պաշտպանն աշխատանքային այցով Երեւանում է). «Ակնկալում ենք, որ նրանք կփոխանակվեն փորձով ավելի հաճախ: ԵՄ-ն խթանում է նման կապերը, որոնք օգտակար են երկու երկրների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031