Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անվտանգության աննախադեպ միջոցներ Սումգայիթում. ձերբակալվել է 18 մարդ

Հուլիս 16,2018 12:14

Կիրակի օրը Ադրբեջանի իրավապահ մարմինները անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացրել Սումգայիթ քաղաքում՝ նպատակ ունենալով կանխել հնարավոր բողոքի ցույցը. նման ցույցի կոչեր արվում էին սոցցանցերով՝ հուլիս 10-ին Գյանջայում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո:

Ոստիկանությունն ու հատուկ ստորաբաժանումներն ամբողջությամբ փակել են դեպի տեղական ինքնակառավարման շենք տանող բոլոր ճանապարհները: Հրապարակին հարող տարածքներում նկատվել են զրահատեխնիկայի միավորներ:

Սրճարանների և խանութների սեփականատերերին իշխանությունները կարգադրել են փակել այդ հաստատությունները՝ խուսափելով մարդկանց կուտակումներից:

Ընդ որում, ոստիկանությունը թույլ չի տվել քաղաքացիներին իրավիճակը և փողոցներում երևացող զրահատեխնիկան նկարել բջջային հեռախոսներով:

Հաղորդվում է, որ քաղաքում անցկացվել են նաև ստուգումներ, որոնք նպատակ ունեին հայտնաբերել և ձերբակալել «կրոնական ծայրահեղականներին» և «նրանց աջակցող ծայրահեղ ընդդիմության ներկայացուցիչներին»: Ըստ իրավապահների՝ ձերբակալվել է 18 մարդ:

Հիշեցնենք, հուլիսի 10-ին Գյանջայում քաղաքային վարչության շենքի դիմաց տեղի ունեցած բախումներում սպանվել է ոստիկանության երկու սպա: Բողոքի ցույցերն ուղղված էին քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ, որի նկատմամբ հուլիսի 3-ին մահափորձ էր իրականացվել:

Ըստ իշխանությունների՝ անկարգությունները հրահրվել էին կրոնական ծայրահեղականների կողմից:

Դրանից հետո սոցցանցերում կասկածելի էջերով սկսեցին կոչեր տարածվել՝ նմանատիպ գործողություններ կրկնել Սումգայիթում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031