Արդեն տասը-տասնհինգ օրից ավելի է՝ մայրաքաղաքն աղբի մեջ կորած է: Աղբամաններից աղբը ոտք առած գնում է: Այս վիճակն է գրեթե Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Այնպես չէ, որ մայրաքաղաքի աղբահանությունը ստանձնած «Սանիթեք» ընկերությունը չի աշխատում, աղբը չի տանում, աղբի տեղափոխման աշխատանքներին ականատես ենք լինում անգամ կեսօրին, բայց, միեւնույն է, օրվա գրեթե բոլոր ժամերին աղբամանները լեփ-լեցուն են:
Զբոսաշրջիկների հոսքով եւ նաեւ մեր քաղաքացիների` մինչեւ ուշ ժամերի դրսում գտնվելու հոսքով պայմանավորված՝ աղբի քանակությունը սովորականից մի քանի անգամ ավելացել է, սակայն աղբամանների քանակը նույնն է մնացել: Երեւանի համար պատասխանատու քաղաքային իշխանություններն այսպիսի հանգամանքները հաշվի չեն առնում, հակառակ դեպքում մի աղբաման իր վրա բեռ չէր վերցնի երեք-չորս աղբամանի աղբ տեղավորելու:
Լուսանկարները`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
14.07.2018