Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը չէր կարող տեղեկացված չլինել, որ ամբաստանյալները ներկայացված են դատարան

Հուլիս 16,2018 11:00

Փաստաբանը դիմել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդին

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր), նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, քննվում է թիվ ԵԿԴ/0143/01/17 քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Հարությունյանի եւ Ժոռա Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ գտնվում է դատարանի վարույթում դեռեւս 2017 թվականի մարտի 10-ից, գործի դատաքննությունը Արթուր Հարությունյանից անկախ պատճառներով ձգձգվում է ավելի քան 1 տարի 4 ամիս, վերջինս կալանքի տակ է գտնվում շուրջ 1 տարի 10 ամիս, որպիսի պայմաններում խախտվում է արդար դատաքննության նրա իրավունքը, մինչ օրս դեռ չեն հարցաքննվել վկաների եւ գործով տուժող ճանաչված անձանց մեծ մասը, իսկ դատարանը ոչ միայն չի ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ գործը ողջամիտ ժամկետում քննելու համար, այլ ընդհակառակը, հերթական նիստերը նշանակում է հնարավորինս ուշ` 2 ամիսը մեկ, անհարկի ձգձգելով դատաքննությունը, միաժամանակ մերժելով պաշտպանության կողմի միջնորդությունները՝ Ա.Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Այն դեպքում, երբ նրան մեղսագրված արարքի կատարումը հիմնված է միայն մեկ ապացուցի՝ գործով մյուս ամբաստանյալ Ժ. Սարգսյանի նախաքննական ցուցմունքների վրա, ով դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքել է Ա.Հարությունյանի մասնակցությունը որեւէ հանցավոր արարքի կատարման մեջ, սակայն վերջինս արդեն իսկ փաստացի կրել է իրեն մեղսագրվող արարքների համար նախատեսված նվազագույն պատիժը:

Նախագահողի կողմից գործի քննության անհարկի ձգձգումների մասին է վկայում նաեւ 04.07.2018 թ. ժամը 13.00-ին նշանակված դատական նիստին ամբաստանյալ Ժոռա Սարգսյանին դատարան չներկայացնելու պատճառաբանությամբ գործի քննությունը շուրջ երկու ամսով հետաձգելու հանգամանքը, այն պայմաններում, երբ ավելի ուշ պարզվել է, որ ամբաստանյալներ Ժ. Սարգսյանը եւ Ա.Հարությունյանը դատարան են ներկայացվել նույն օրը դեռեւս ժամը 12.00-ին եւ գտնվել են դատարանի շենքում, այդ մասին ուղեկցող խմբի ղեկավարը զեկուցել է դատավորի աշխատակազմին, հետեւաբար, դատավորը չէր կարող տեղեկացված չլինել, որ ամբաստանյալները ներկայացված են դատարան, ուստի գործի քննությունը հետաձգելու հիմքերը բացակայում են:
Դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին են վկայում նաեւ նրա գործողությունները վկաների, մասնավորապես, գործով վկա Արփինե Հարությունյանի հարցաքննությունը իրականցնելիս, այսպես. հարցաքննության ընթացքում վկան ցուցմունք է տվել հուզված վիճակում եւ արտասվելով, սակայն նախագահողն անտեսելով դա՝ շարունակել է հարցաքննությունը, ավելին՝ թույլ է տվել, որ մեղադրողը նույնպես դրսեւորի հոգեբանական ճնշում տվյալ վկայի վրա, սպառնալով քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել նախաքննական ցուցմունքներից տարբերվող ցուցմունքներ տալու համար:

Վերոնշյալ հանգամանքները վկայում են, որ սույն գործով նախագահող դատավորը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի սկզբունքները, ըստ էության հանդես է գալիս մեղադրանքի կողմում, չի պահպանում օբյեկտիվությունը եւ անկողմնակալությունը, այսինքն՝ դրսեւորում է ակնհայտ կանխակալ վերաբերմունք:
Խնդրում եմ՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ եւ ենթարկել կարգապահական պատասխանատվության ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի հիմքերով:

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
փաստաբան

«Առավոտ»

14.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031