Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հաջողեցինք, կարողանալու ենք հիփոթեքային տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ ցածր մակարդակի». Նիկոլ Փաշինյան

Հուլիս 16,2018 01:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչեցված հարցերից առավելագույն լայքերը հավաքել էին ջրամատակարարման, աշխատանքի տեղավորման կարգի փոփոխության, աղբահանության, տրանսպորտի, անվճար բժշկական օգնություն ստանալու և վարկերի տոկոսադրույքների իջեցմանը վերաբերող հարցերը:

Վիոլա ջուր ընկերության կողմից ջրանջատումների վերաբերյալ հարցերին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց. «Վիոլա ջուրը փորձում է հավաստիացնել, որ խնդիրը հաղթահարվել է, բայց տեղյակ եմ, որ այդպես չէ: Խմելու ջրի կորստի ցուցանիշները հսկայական են՝ 60-70 տոկոս: Խնդիրը հետևյալն է՝ վատ կառավարում և երբեմն նույնիսկ կոռուպցիոն ռիսկեր: Վիոլա ջուրը հետևություններ պիտի անի, որ մենք նման կազուսային իրավիճակ չունենանք»:

Տրանսպորտի վերաբերյալ հարցերին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ ծանր զգացողություններ է ունենում, երբ տեսնում է Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Նա հիշեցրեց, որ ինքն այդ երևույթին անդրադարձել է քաղաքապետի ընտրություններին՝ այն անվանելով հուսահատության գազել ու հավելեց. «Հուսահատության գազելները Երևանում շարունակում են գործել. դա մի խնդիր է, որը Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում պիտի լինի: Տեղեկացնեմ նաև, որ մարզերի տրանսպորտային ցանցը նորացնելու ծրագրեր են մշակվում կառավարությունում»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ վարկերի տոկոսադրույքների իջեցման գործընթացը սկսված է. «Ըստ ԿԲ-ի`շատ քիչ, բայց տոկոսադրույքի իջեցում ունենք: Փորձում ենք սոցիալական նշանակության հիփոթեքային ծրագիր իրականացնել, եթե հաջողեցինք, կարողանալու ենք հիփոթեքային տոկոսադրույքն իջեցնել աննախադեպ ցածր մակարդակի»:

Անվճար բժշկական ծառայությունների վերաբերյալ հարցերին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. «Բժշկական ծառայությունները ոչ մի երկրում անվճար չեն եղել: Հարցն այն է, թե ով է դրա համար վճարում: ՀՀ-ում ներդրվել է պետծառայողների, սոցփաթեթներ ունեցողների համար ապահովագրական համակարգը: Նաև փորձում ենք ներդնել սոցիալապես անապահով մարդկանց բժշկական ապահովագրության համակարգը: Մոտ 400 հազար մարդ պիտի անվճար բուժօգնություն ստանա. դրա համար պիտի պետական բյուջեն վճարի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031