Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ավարտվեց ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը: Եզրափակչում հանդիպեցին Ֆրանսիայի ընտրանին, որը 1998 թվականին հարազատ հարկի տակ արդեն մեկ անգամ նվաճել էր աշխարհի գավաթը եւ Խորվաթիան, որն այս առաջնությունում հաղթելու համար ֆանտաստիկ խաղ էր ցույց տալիս:
Սակայն վճռորոշ խաղում Դոսյե Դժկամի սաների առավելությունը հաշվի մեջ առավել, քան ակնհայտ էր, թեեւ խորվաթները գնդակին ավելի շատ էին տիրում: Ֆրանսիան հաղթեց 4:2 հաշվով եւ արժանիորեն դարձավ աշխարհի չեմպիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ