Հուլիսի 15-ին, ժամը 14:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել (մոտ 7 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ (դեպի հյուսիս) հեռավորության վրա գտել են աղջկան:
ՀՀ ԱԻՆ