Լրահոս
Օրվա լրահոսը

Տապակած լոլիկներ

Հուլիս 15,2018 12:24

Այս ուտեստը կարող եք մատուցել որպես թանձրուկ` բրնձի կամ մակարոնեղենի հետ, կարող եք մատուցել որպես առանձին ուտեստ-թաթախուկ` հացով: Շատ համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Անհրաժեշտ մթերքները

Լոլիկ-3-4 հատ

Սխտոր-1-2 պճեղ

Կծու թարմ պղպեղ- կես հատ

Թարմ կանաչի- մի քանի ճյուղ

Չորացրած կանաչի- կես թեյի գդալ

Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Վերցրեք հնարավորինս մեծ տրամագծով թավա, որպեսզի որքան հնարավոր է շատ լոլիկ տեղավորեք: Թավայի հատակին 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ լցրեք: Բանջարեղենն ու կանաչին լավ լվացեք, չորացրեք: Լոլիկները կտրատեք կլոր-կլոր: Տեղավորեք թավայի մեջ` հնարավորինս խիտ:

 

Կծու պղպեղն ու սխտորը մանր կտրատեք, լոլիկի յուրաքանչյուր կտորի վրա դրեք մի քանի կտոր սխտոր ու կծու պղպեղ: Աղ արեք, պղպեղ, չորացրած կանաչիներ, օրինակ` ուրց, ռեհան կամ «պրովանսյան խոտեր» կոչվող համեմունքը: Վերջում` մանր կտրատած թարմ կանաչին:

Վրայից էլ ցողեք եւս 2 ճաշի գդալ ձիթայուղ եւ դրեք մարմանդ կրակին` կափարիչը փակ վիճակում, մոտավորապես 20 րոպեով: (Ի դեպ, որպեսզի հեշտ լինի աղցանների եւ նման ուտեստների պատրաստման դեպքում ձեթ ցողելը, կարող եք որոշակի քանակի ձիթապտղի յուղ լցնել համապատասխան ամանի մեջ, որով ջուր են ցողում (пульверизатор), եւ հարկ եղած ժամանակ օգտագործել):

Տապակած լոլիկները մատուցեք բրնձի, մակարոնեղենի կամ հացի հետ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031