Ուկրաինացի 57-ամյա քաղաքացին մահացել է Անթալիայի հոսպիտալում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը դիտելուց հետո:
«Интерфакс-Украина»-ն տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Ռուսաստանցի 30-ամյա զբոսաշրջիկը եկել է հյուրանոց, որտեղ հանգստանալիս են եղել Ուկրաինայի քաղաքացիները: Կողմերի միջեւ վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ ուկրաինացին անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց եւ յոթ օր գիտակցության չգալով մահացել է: Զոհվածի հարազատները աղբյուրին տեղեկացրել են, թե թուրքական ոստիկանությունը Ռուսաստանի քաղաքացուն տուգանել է $ 800, որից հետո նա անարգել տուն է վերադարձել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ