«Միլան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ջեննարո Գատուզոն հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում՝ տեղեկացնում է «Football Italia»-ն:
Իտալացին 2011-2013 թվականներին Գալարետտա քաղաքում սեփական խոզաբուծական ֆերմա է ունեցել, սակայն բաժնետոմսերի իր բաժինը վաճառել է սնանկացումից մի քանի ամիս առաջ: Հետաքննությունն ընթանում է 42 մարդու նկատմամբ, որոնցից ութը ձերբակալվել է, մեկը՝ կալանավորվել:
Գատուզոյի փաստաբանը նշում է, որ իր պաշտպանյալը տվյալ գործին առնչվում է անուղղակիորեն, քանի որ ընկերությունում պաշտոն չի զբաղեցրել, այլ եղել է միայն բաժնետոմսերի սեփականատերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ի՞նչ կապ կա վերնագրի և տեքստի միջև…