Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրդեհներ Երևանում և մարզերում

Հուլիս 15,2018 10:27

Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, «Նաիրիտ-2 գործարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Չնքուշի փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում՝ 4000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 9/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Արարատյան փողոցում՝ թիվ 67 երթուղային վերջին կանգառի մոտակայքում՝ 4 հա, Մուշավանի Այգեգործական թաղամասում՝ 1.5 հա, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ նախկին ուսումնարանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հատիսի փողոցում՝ 1000 քմ,  Արգել գյուղում՝ 1500 քմ, Նոր Գեղի գյուղի նորակառույց եկեղեցու մոտակայքում՝ 1.5 հա, Նոր Հաճնի օդանավակայանին մոտակայքում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Մուղնի թաղամասում՝ 1000 քմ, Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող դաշտում՝ մոտ 2 հա, Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 6000 քմ հնձած ցորենի արտ, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում՝ 2000 քմ խոտածածկույթ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի 138 հասցեում՝ մոտ 1300 քմ, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում՝ մոտ 300 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031