Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ են։ Ուստի Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի ու դավանանքի ազատությանը։ Խստորեն դատապարտում եմ ոտնձգության փաստը և ողջունում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ու համարժեք արձագանքը։
https://www.facebook.com/535326509988151/posts/891516414369157/
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Ռուբեն Մելիքյան