Հուլիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Հատուկ մրցանակ շնորհվեց օպերային ճանաչված երգչուհի Հասմիկ Պապյանին: Նա ասաց, որ շատ մրցանակներ ունի, սակայն այս մեկն առանձնահատուկ է, քանի որ այդ մրցանակին արժանանում է նոր Հայաստանում:
Միջազգային վավերագրական ֆիլմերից «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ Շևաուն Միզրահի (ԱՄՆ/ Թուրքիա/ Նիդերլանդներ) «Հեռավոր Համաստեղություն» ֆիլմը, «Արծաթե ծիրանի»` Այնարա Վերայի (Իսպանիա) «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա»-ն։
«Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակը տրվեց Վախթանգ Կունցև- Գաբաշվիլին՝ «Հստակ աշխարհ» ֆիլմի համար։
«Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմ ճանաչվեց Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը (Հայաստան/Իրան), լավագույն դեբյուտային ֆիլմը՝ Արթուր Սահակյանի «Քամու հետ»-ն էր (Հայաստան)։
Հրանտ Մաթևոսյանի մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի (Իրան/Գերմանիա) «Մայրամուտի Բեռնատարը» ֆիլմին, իսկ լավագույն դերակատարման համար Սոս Սարգսյանի մրցանակը` Շանթ Հովհաննիսյանին` «Եվա» ֆիլմում մարմնավորած դերի համար։
Միջազգային խաղարկային ֆիլմեր անվանակարգում «Ոսկե ծիրանի» արժանացավ ռեժիսոր Ռոման Բոնդարչուկի (Ուկրաինա/Գերմանիա) «Հրաբուխ» ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրանի» Ժերմինալ Ռոոյի (Շվեյցարիա) «Ֆորտունան»։
Փառատոնի հատուկ մրցանակին արժանացան Լարի Սմիթը (Միացյալ Թագավորություն) եւ Ջանֆանկո Ռոզին (Իտալիա) ։ Վերջինս հիշեց իր ուսանողության տարիները եւ այն դասախոսին, որը խորհուրդ էր տվել դիտել Փարաջանովի ֆիլմերը:
Փարաջանովյան թալեր ստացավ նաեւ Ասղար Ֆարհադին (Իրան), Դարեն Արոնոֆսկին (ԱՄՆ):
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Շա՞նթը: Վայ մամա ջան…