Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այս շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
«Առավոտի» ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ից հեռանալու պատճառն այն է, որ Վահե Հակոբյանն աշխատանքի առաջարկ է ստացել, որի պահանջներից է ապաքաղաքական լինելը, ուստի չի կարող անդամակցել կամ հարել որեւէ կուսակցության:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ