Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացավ ֆուտբոլի 2018/2019 թթ.մրցաշրջանի բարձրագույն, առաջին խմբերի առաջնության, ինչպես նաեւ Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը:
Մասնակից թիմերի ներկայացուցիչները (բարձրագույն խումբ՝ 8 թիմ), (առաջին խումբ՝ 12 թիմ) զամբյուղից քաշեցին իրենց համարները, որոնց հիման վրա կկազմվեն առաջնությունների խաղացանկերը:
Ակումբները վիճակահանությամբ դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ: Բարձրագույն խումբ՝ 1. Արցախ, 2. Բանանց, 3. Լոռի, 4. Արարատ, 5. Փյունիկ, 6. Գանձասար-Կապան, 7. Ալաշկերտ, 8. Արարատ-Արմենիա:
Առաջին խումբ: 1. Գանձասար-Կապան-2, 2. Լոկոմոտիվ, 3. Բանանց-3, 4. Շիրակ-2, 5.Ալաշկերտ-2, 6. Արարատ-Արմենիա-2, 7. Էրեբունի, 8. Բանանց-2, 9. Յունիոր-Սեւան, 10. Երեւան, 11. Փյունիկ-2, 12. Արարատ-2:
Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցելու է 12 թիմ 1/8 եզրափակչից, ընդ որում, բարձրագույն խմբի չորս ուժեղագույն թիմերը պայքարին միանալու են քառորդ եզրափակչից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ