Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոյանն ասել էր՝ մենք չենք գտել այդ մարդուն, ով տեղեկացնում է Քոչարյանին դրա մասին». Կարեն Քոչարյանը՝ Մարտի 1-ի գործի մասին

Հուլիս 14,2018 16:34

Այսօր «Դեբատ» ակումբում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ԱԱԾ-ի բացահայտումներին անդրադառնալով՝ ասաց. «Սա ունի բավականին հստակ մեսիջ: Ես բոնում եմ, բաց եմ թողնում, բռնում, բաց եմ թողնում, ինչի համար ինքը անգամ քննադատվում է, բայց սա ունի շատ հստակ ուղերձ՝ այսուհետ լինելու է այսպես: Եթե իրավականից  գնանք դեպի քաղաքական ու հոգեբանական, սա հստակ մեսիջ է չինովնիկներին, պետական եւ քաղաքական գործիչներին, հասարակությանը, որ հնում այսպես է եղել, բայց մենք գիծը քաշում ենք, այսուհետ լինելու է այսպես: Այս մեսիջն է իր մեջ կրում այս պրոցեսը»:

Մեր հարցին՝ լարվածության մե՞ջ են փորձում պահել չինովնիկներին՝ նա պատասխանեց. «Նորմալ լարվածության, այն լարվածության, որը կհանի այն բթության աստիճանից, որի մեջ մտել էր մեր հասարակությունը, այն համընդհանուր անպատժելիության մթնոլորտից»:

Հարցին՝ Մարտի 1-ի գործը վերաբացելու այդ հայտարարությունները, այդ ամենը շոո՞ւ է՝ Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ «Մարտի 1-ը, եկեք հասկանանք, որ դա օր է, որը տարել է 10 մարդու կյանք եւ ասել դրա մասին շոու, արդեն սխալ է, որովհետեւ մենք վիրավորում ենք այդ մարդկանց բարեկամներին: Թե՛ քաղաքական, թե՛ նախընտրական առումով այդ օրն ունի իր կարեւորությունը: Այն պրոցեսները, որ հիմա գնում են, ընտրություններից հետո այլեւս չեն գործի, բայց որոշ գործեր, իհարկե, կապ ունեն ընտրությունների հետ, այդ թվում՝ Մարտի 1-ը: Նիկոլ Փաշինյանը եղել է գործող անձ, որից հետո դատապարտվել է, նստել է, ազատվել է, այնտեղ կա այսօրվա արտախորհրդարանական ուժ ՀԱԿ, որը եւս պահանջատեր է, այնտեղ կա շատ տարօրինակ ու հետաքրքիր մի բան, որը եղավ հանձնաժողովի ստեղծումն է: Ընդ որում, այն ժամանակ ստեղծվեց հանձնաժողովը, երբ Նիկոլ Փաշինյանը չէր հայտարարել, որ քայլելու է: Ստեղծվեց հանձնաժողովը, որի հետեւանքով ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ հանձնաժողովի գործողությունը հանգեց այն բանի, որ երբ Քոչարյանը հրաման է տվել զորքեր ներքաշել պրոցեսների մեջ, որովհետեւ իրեն տեղեկացրել են, որ ցուցարարները կրակում են ոստիկանության վրա, մենք չենք գտել այդ մարդուն, ով տեղեկացնում է Քոչարյանին դրա մասին: Այստեղ կան հետաքրքիր շահերի բախում, որն այս ընտրությունների հետ կապ չունի»:

Հիշեցնենք, որ Սամվել Նիկոյանը նման ուշագրավ հայտարարություն արել էր Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ «Ելքի» հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ: Նա մասնավորապես դիմելով Քոչարյանին՝ ասել էր. «Ասում ենք՝ դուք արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետեւից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետեւը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, նրանց փաստաթղթերը նայեցինք դատաբժշկական փորձաքննության, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց, պարոն նախագահ, բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը կարող է եւ ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մարտի 1-ի պահանջատեր են նաև այն գործարարները,ում ունեցվածքը մի քանի ժամում ոչնչացվել է ցուցարարների կողմից՝մարդիկ տասնյակ միլիոների ունեցվածք են կորցրել:Հետաքրքիր է նրանց կորուստները փոխհատուցվել են,թե? նրանց հասնում էր….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031