Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմորդներն այնպիսի տեղերում են հեռախոս թաքցրել, որ ամոթ էլ է ասել». ԳԹԿ փոխտնօրեն (տեսանյութ)

Հուլիս 14,2018 14:51

Այս տարի դիմորդները ընդունելության քննություններին մասնակցել են ժամանակակից տեխնիկական լուծումներով՝ հատուկ ականջակալներ, հեռախոսներ, «խելացի» ժամացույցներ ու այլ՝ համացանցում հայտնի միջոցներ: Այս մասին այսօր  «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը: Նա նշեց, որ որոշ դիմորդների ստիպված հեռացրել են քննություններից՝ նման մեթոդների դիմելու համար:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն էլ անկեղծացավ. «Գիտեք, ասում են՝ հեռախոսը ծնողի մոտ են թողել, բայց այնպիսի տեղերում են պահում, որ ամոթ էլ է ասես: Մտքներովդ էլ չի անցնի, որ նման տեղերում կարելի է հեռախոս պահել: Ընդ որում, երեք հեռախոսով են գալիս, որպեսի առաջին երկուսը հայտնաբերվելուց հետո կարողանան երրորդից օգտվել»: Կարո Նասիբյանը նշեց, որ տարեցտարի մեկ այլ՝ տհաճ երեւույթի էլ են ականատես լինում: Պարզվում է՝ քննությունների մեկնարկից մոտ մեկ ու կես ժամ անց, երբ առավել ընդունակ դիմորդներն ավարտում են եւ դուրս գալիս, ներսում մնացածների ծնողներն իրենց երեխաներին հեռախոսով ուղարկում են դուրս եկածների ձեւաթղթերի պատճեների լուսանկարները:

«Ստացվում է, որ մեկի հեռախոսում միանգամից մի քանի լուսանկար ենք հայտնաբերում՝ տարբեր պատասխաններով»,-նկատեց Նասիբյանը: Նա նաեւ ընդգծեց, որ առաջարկելու են հաջորդ քննությունների ժամանակ մետաղորսիչներ կիրառել, որպեսզի դիմորդները չկարողանան ժամանակակից տեխնիկական միջոցները քննասենյակներ մտցնել: Եղել է նաեւ, որ դիմորդի մոտ հեռախոս է հայտնաբերվել, հանձնաժողովականը խնդրել է հանձնել այն, ինչի ի պատասխան լսել է. «Երկրորդն էլ տա՞մ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031