Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչպես կասեր «Շմայսը», քաղաքավարի ներխուժել են օրենքի տառին համապատասխան». խուզարկություն՝ Արթուր Աղաբեկյանի հայրական տանը

Հուլիս 14,2018 11:13

«Երեկ տեղի է ունեցել անհիմն խուզարկություն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Մեծ Թաղեր գյուղում գտնվող իմ հայրական առանձնատանը, նրա հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում, նպատակ ունենալով հայտնաբերելու 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

Համաձայն դատարանի վերը նշված որոշման, ես, իբր, յուրացրել եմ տրամադրված օգնությունը, որի մի մասն էլ փոխանցել եմ Մանվել Գրիգորյանին:

Այս աստիճան խայտառակ և շինծու մեղադրանքները կարելի է սպասել միայն չկայացած դատաիրավական համակարգից:

Գրավոր դիմել եմ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալներին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսից ընդհանրապես չեմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել եմ նրան 2 անգամ՝ ԱՀ Նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ:

Ամենակարևորը, ՀՀ-ից և արտերկրից ստացված օգնությունների ստացման և բաշխման հանձնաժողովի համակարգող չեմ եղել, եղել եմ միայն օգնություն ուղարկող իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվություն տրամադրող, և հանձնաժողովի քարոզչական մասով պատասխանատու:

Պարոնա՛յք, մի խայտառակեք «ռեսպուբլիկան»:

Ակնկալում եմ Արցախի Հանրապետությունում քաղաքական գնահատական տեղի ունեցածի մասով, եթե օպերատիվ տվյալները Արցախի Հանրապետության կառավարությունը և պատկան մարմինները չեն տրամադրել:

Հ.Գ. Ի դեպ, իմ առանձնատունը խուզարկվել է 3 անգամ. առաջինը երկուսը խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից՝ համագյուղացիներիս բռնության գործադրմամբ, իսկ վերջինը, ինչպես կասեր, «Շմայսը»՝ քաղաքավարի ներխուժել են օրենքի տառին համապատասխան:

Հ.Գ. Դատավորն ապրած կենա՝ ոչ թե Ստեփանակերտի Թումանյան 109 հասցեում գտնվող Ա.Աղաբեկյանի կարի արտադրամաս, այլ Թումանյան 99 հասցեում գործող «Մետաքսկոմբինատ» պետական ընկերություն, որի 15000 քառ. մետր տարածքում գործում են 11 ընկերություններ, որոնցից 3-ը կարի արտադրություններ են: Ոչ թե Ստեփանակերտի ջրաշխարհ, այլ Տող գյուղի տարածքում գործող «Նոր Կյանք» ջրաշխարհ՝ տարածք, որը ազատագրել ենք 20 ընկերներով, որոնցից 18-ը զոհվել են Արցախյան ազատամարտում, և նրանց հիշատակը հավերժացնելու համար կառուցել ենք «Նոր Կյանք» հանգստի գոտին»։

Արթուր Աղաբեկյան

Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական, գեներալ-լեյտենանտ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031