Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետն իրավունք ունի օպտիմալացնել Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը. Կայծ Մինասյան. «168 ժամ»

Հուլիս 14,2018 10:28

«Փաշինյանը հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում: Առաջինն այն է, որ Բրյուսելը գտնվում է ճգնաժամի մեջ (միգրանտներ, Ուկրաինա, հաստատություններ), երկրորդը՝ Արեւմուտքում, ինչպես Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները հետաքրքրվում են «Թավշյա հեղափոխության» ապագայով: Նրանք դեռ դիտարկման փուլում են: Երրորդը՝ Ղարաբաղյան հարցի ապագան է: Գործընթացը փակուղում է»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ֆրանսաբնակ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհություններին:

Մինասյանի կարծիքով՝ վարչապետն իրավունք ունի օպտիմալացնել Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը: «Մի կողմից, Երևանը Ռուսաստանի դաշնակիցն է, որի հետ պետք է խոսի հավասարը հավասարի դիրքերից: Մյուս կողմից, Երևանը ցանկանում է օգտվել տարածաշրջանում ժողովրդավարության առաջընթացից՝ խրախուսելով արևմտյան երկրներին հենվել Հայաստանի վրա, որպես Հարավային Կովկասում ժողովրդավարացման և խաղաղության գործոն:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031