Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես Նիկոլ Փաշինյանի թիմի հետ ոչ մի առնչություն չունեմ, նրան անձամբ չեմ ճանաչում. Սմբատ Գոգյան. «Հրապարակ»

Հուլիս 14,2018 10:18

Ներկայացնում ենք Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հետ հարցազրույցից հատված:

-Ի՞նչ առնչություն ունեիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հետ։

-Ես Նիկոլ Փաշինյանի թիմի հետ ոչ մի առնչություն չունեմ, նրան անձամբ չեմ ճանաչում։ Ուղղակի, իմանալով, որ ես սկզբունքային եւ ազնիվ մարդ եմ, նախկինում զբաղվել եմ դպրոցականների կրթությամբ, հնարավորություն ընձեռեցին, որ ես աշխատեմ այս ոլորտում։ Նախկինում եղել եմ «Լինքսել» կազմակերպության հիմնարկի տնօրեն, Հայաստանի դպրոցականների օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, վարել եմ Հայաստանում իրականացվող բոլոր օլիմպիադաները, ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում վարել եմ խմբակ, մեր դպրոցականներին ուղղորդել եմ միջազգային օլիմպիադաների, զբաղվել եմ գիտությամբ, նկարել եմ ֆիլմեր։

-Տարիներ շարունակ մականունավոր մարզպետները, քաղաքապետերն ու ԱԺ պատգամավորները պաշտպանել են ատենախոսություններ, ստացել թեկնածուի կամ դոկտորի կոչումներ։ Որպես ԲՈԿ նախագահ՝ պատրաստվո՞ւմ եք վերանայել, անհրաժեշտության դեպքում՝ չեղյալ համարել նրանց ատենախոսությունները։

-Վերանայելու, չեղյալ համարելու օրենսդրական իրավասություն հիմա չկա։ Այդ ատենախոսությունները բաց են, կարող են մասնագետները վերցնել դրանք, կարդալ եւ հայտնել իրենց մասնագիտական կարծիքը։ Այլ հարց է, թե ինչու են գիտական խորհուրդները հաստատել այդ ատենախոսությունները։ Այդ հարցերը պետք է ուղղել գիտական խորհուրդների նախագահներին եւ ղեկավարներին։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031