Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված սույն գործով տուժող Դավիթ Սիմոնյանի մարմնական վնասվածքները մոծակի ու ճանճի կծածի հետեւանք են:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Ներկայացնում ենք պարոն Հովհաննիսյանի հետ հարցազրույցից հատված.
– Պարոն Հովհաննիսյան, նախ ձեր վստահորդը հայտնե՞լ է, թե ինչու որոշեց 11 տարի անց խոսել եւ ցուցմունք տալ Հայկ Սարգսյանի դեմ:
– Կոնկրետ իրավիճակ է փոխվել, հավանաբար դրա հետ կապված է որոշել, որ հիմա հայտնի՝ մտածելով, որ արդար քննություն կկատարվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, իրավիճակի փոփոխությունն է, որը դրդել է նրան նման քայլի գնալ:
– Պարոն Հովհաննիսյան, Հայկ Սարգսյանի պաշտպանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ առերեսման ժամանակ ձեր վստահորդի վրա մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել, մեջքի շրջանում ուժեղ ցավեր: Այս վնասվածքները ինչի՞ հետեւանք են եւ արդյո՞ք միջնորդել եք դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
– Միջնորդություն իմ կողմից չի ներկայացվել: Դավիթ Սիմոնյանի հետ խոսել եմ. մեկուսարանում որ նստած է եղել, մոծակի, ճանճի կծած հետքերն է եղել, քորել է, արյուն է եկել, որեւէ առնչություն չունի իր տված ցուցմունքների բովանդակության հետ:
Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում