Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օդն ու ջուրը տվեցին կանանց, եւ դա ճիշտ է

Հուլիս 14,2018 10:00

Երբ հին (շատ հին) Հայաստանում Վանո Սիրադեղյանը ծրագիր ուներ, որ ճանապարհային ոստիկանության մեջ աշխատեն նաեւ կանայք, դա, մեղմ ասած, միանշանակ չէր ընդունվել: Մինչդեռ տրամաբանությունը շատ պարզ էր. հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները, կարգազանց վարորդը կամաչեր կաշառք առաջարկել կին ոստիկանին, վերջինս կամաչեր կաշառք ուզել կարգազանց վարորդից: Այնուհետեւ այդ նախաձեռնությունը զարգացում չգտավ, փոխարենը այժմ աղջիկները Երեւանում են կարգուկանոն հսկում, եւ դա, կարծում եմ, նույնպես դրական երեւույթ է՝ կանանց ներկայությամբ մենք` տղամարդիկ, որպես կանոն, մեզ ավելի «ձիգ» ենք զգում:

Վերջերս պետական պաշտոններում մի շարք կարեւոր նշանակումներ են կատարվել:  Տաթեւիկ Ռեւազյանը նշանակվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Ինեսսա Գաբայանը` ջրային կոմիտեի նախագահ, Հռիփսիմե Գրիգորյանը՝ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ, Դիանա Գասպարյանը՝ Էջմիածնի համայնքի, իսկ Լիլիթ Ստեփանյանը՝ Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Եթե նրանց գումարենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին, ինչպես նաեւ` մի շարք փոխնախարարների, ապա կունենանք ղեկավար մարմիններում երիտասարդ կանանց բավականին պատկառելի ներկայություն:

Դա ոչ թե արեւմտյան ինչ-որ «գենդերային» չափանիշների իրագործում է, այլ պետական համակարգում իրավիճակ փոխելուն ուղղված քայլ՝ նախեւառաջ, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Հյուսիսային Եվրոպայի կառավարություններում  եւ խորհրդարաններում կանայք գերակշռում են, նույն երկրներում կոռուպցիայի ցուցանիշներն ամենացածրն են: Հետազոտողները վաղուց արդեն այդ երկու փաստերի մեջ պատճառահետեւանքային կապ են տեսնում: Կանայք ավելի շրջահայաց են, ավելի բարեխիղճ, նրանց մեջ ավելի թույլ է ամեն գնով հարստանալու ձգտումը: Նրանց հավակնություններն այլ տեղում են, փողի միջոցով ինքնահաստատումը կանանց մեծ մասի առաջնահերթությունների մեջ չի մտնում:

Այն խնդիրները, որոնք կանգնած են հատկապես Հայաստանի զբոսաշրջության, քաղավիացիայի եւ ջրային տնտեսության առջեւ, իհարկե, ահռելի են: Այդ ոլորտներում կան «գելուգազան» կոռուպցիոներներ, որոնք հենց այնպես չեն հանձնվի: Բայց քանի որ նորանշանակ ղեկավարների վերաբերյալ այս առումով կասկածներ չկան, խնդիրները լուծելի են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    “Тянет в капкан жгучий канкан!”

  2. Լավատես says:

    Պատկերացնենք, մենք այնքան խելոք ենք, որ ստեղծել ենք ինքնակառավարվող սարք՝ ինչպես ինքնաթիռներում է, որ ծրագիրը գրեցիր ու տվեցիր այդ սարքին, նա էլ մարդուց էլ լավ ու արագ որակով պետական որոշումներ է ընդունում կառավարության փոխարեն, իսկ կառավարությունը միայն հետեւում է այդ սարքի անխափան աշխատանքին ու տեղը գալուց կառավարման ղեկն իր ձեռքն է վերցնում: Կարճ ասած, քանի դեռ նման սարք չենք հնարել, այդ սարքի դերը կառավարությունը պետք է կատարի ու սարքի նման ենթարկվի այն ծրագրին, որը ծրագրավորողները կգրեն իրավաբանների ու այլ բնագավառի մասնագետների մասնակցությամբ:

  3. gib.gibindus says:

    “Հյուսիսային Եվրոպայի կառավարություններում եւ խորհրդարաններում կանայք գերակշռում են, նույն երկրներում կոռուպցիայի ցուցանիշներն ամենացածրն են:” Ֆանտաստիկ, այսօրվա հայրենիքին վայել մտահանգում: Ասում եմ, չսկսենք նորվեգերեն խոսե՞լ: Արա ախպեր, սաղով ընդեղ նորվեգերեն են խոսում ու դաժը վարժապետը 10000 եվրո փող ա առնըմ: Ո՞նց չէինք ֆայմել մինչև հըմի:

  4. Ashot says:

    Պետքա նաև ժողովրդի մենթալիտետը հաշվի առնել: Ասենք դպրոցներում վաղուց մայրիշխանությունա տնօրեններ, ուսմասվարներ կանայք են, բայց չէի ասի թե կրթության որակը բարձրացելա:
    Կարա մարդը կաշառք չվերցնի բայց գիտելիքել չունի լուրջ խնդիրներ լուծելու համար:

    Սկանդինավյան երկրները տղամարդիկ կառուցել են, զարգացրել են բերել հասցրել են նենց կետի որ կա համակարգ 20տարեկան աղջկա ել նշանակեն վարչապետ կաշխատեն, ամեն ինչ այսպես ասած ծամած դրածա բերանը:

  5. Հակոբ says:

    Ավելի սարսափելի են կին կաշառակերները, տարիներ առաջ մեր ԲՇՏ-ում մի հաշվապահ կար, տունը գնեցի na[kin bnak9ic մեծ պարտքեր կային կամաց կամաց մարում էի, մեկ էլ իմացա որ թաղապետարանից նամակա եկել թե չվճարեք դատարան ենք ուղարկում գործը: Չեկերը մնացել էին, գնացի մտա մոտը, լկտի լկտի խոսումա, ասումա չես վճարել, հանում եմ չեկերը, նույն լկտի ձևով ասումէ՝. -Էդ հեչ, էդ կերանք գնաց, նորից պիտի մուծես, ահա էսպիսի գենդերային կոռուպցիա:

  6. Հրաչ says:

    Եթե հույսներս գենդերային սկզբունքով պայքարնա, ոչ մի բան էլ չի ստացվելու, էսօր դպրոցները, բուժ հաստատությունները հիմնականում կանանց ասպարեզա, քիչա էնտեղ կոռուպցիա՞ն: Մշակույթի Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի Հրանուշը, կին դատավորները, զիջում էին տղամարդկա՞նց:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031