Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ներդրումներով դարձել է միլիարդատեր». բողոքում են «Առևտրի կենտրոն» ՍՊԸ բաժնետերերը

Հուլիս 14,2018 15:00

Գյումրու Շահումյան 123 հասցեում գտնվող նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հիմնադիրները երեկ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում իրենց բողոքը հայտնեցին առ այն, որ գործարար Լյովա Գաբոյանը, դառնալով տնօրեն, սեփականաշնորհման ժամանակ «խաբեությամբ» տեր է կանգնել իրենց բաժնեմասերի մեծ մասին։

Ըստ բանախոսների՝ կառույցը մասնավորեցնելուց հետո անվանափոխվել, դարձել է «Առևտրի կենտրոն» ՍՊԸ, տնօրենը խաբեությամբ տիրացել է բաժնեմասերի 2 տոկոսին, 2,5 տոկոսից բաժնետերերին մնացել է ընդամենը 0,5 տոկոսը, այժմ իրենք առևտրի կենտրոնի ընդհանուր բաժնեմասի 12 տոկոսի սեփականատերն են։ Նրանք նաև ցույց տվեցին իրենց սեփականության իրավունքի վկայագրերը (տե՛ս լուսանկարում)։

Նրանց ասելով՝ Լյովա Գաբոյանն այժմ էլ քարաշեն շենք է կառուցել, վարձակալությամբ է տալիս՝ մեծ գումարներ աշխատելով։

«Երբ հետագայում սեփականաշնորհման կանոնադրությունն ընկավ մեր ձեռքը, ու կարդացինք, մենք զգացինք, որ բարձրագույն խաբեության ենք արժանացել, ու ինքը մեր քրտինքով, մեր ստեղծածով, մեր ներդրումներով դարձավ միլիոնատեր»,- ասաց Սոնյա Կարապետյանը։

Իսկ իրենք 14 տարի պայքարելով՝ ոչնչի չեն հասնում։ «14 տարի է՝ պայքարում ենք, ուզում ենք մեր բաժնեմասը իրենից, հնար չկա, բոլոր դատական ատյանները սպառել ենք, մերժել են։ 14 տարի դիմում ենք առաջին ատյան-վերաքննիչ-վճռաբեկ։ Դիմել ենք դատախազություն, ճար, հնար չկա, քննիչները ոչ մի ապացույց չեն ուզում մեզանից ու թաղում են գործը՝ հայտարարելով՝ մենք հետազոտեցինք, որ փաստեր չկան։ Ահավոր կոռուպցիոն վիճակ է, որտեղ իր դեմ բողոքում ենք՝ գործերը փակվում են»,- ասացին բանախոսները։

Ըստ բողոքավորների՝ նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ի վնաս իրենց ևս մեկ վճիռ են կայացրել։ 23 հայցվորները պահանջում են իրենց բաժնեմասը՝ կա՛մ բնեղենով, կա՛մ գումարային տեսքով։

«Մենք հիմա ինչ էլ ուզենք, դրանք գրոշներ են իր տարիներ շարունակ ստացած եկամուտի դիմաց, ասել ենք՝ եթե չեք տալիս բնեղենը, ուրեմն տվեք բնեղենի գումարը՝ 83 միլիոն դրամը, բայց հերթական անգամ ենք մերժվել»,- ասացին նրանք։

Մենք այս թեմային կանդրադառնանք «Առավոտ»-ի հաջորդ ներդիրում՝ լսելով նաև Լյովա Գաբոյանի պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ողջ Հայաստանն է այդպես: Ի սկզբանե 20%-ը տրվել էր կոլեկտիվին: Կարող եք գտնել մի սեփականաշնորված կազմակերպություն, որտեղ կոլեկտիվի որևէ անդամ բաժնեմաս ունի?:Դիփ խափումին ու խափումին….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031