Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը դիմում է գրել առողջական վիճակի պատճառով պաշտոնից հրաժարվելու մասին: Այսօր`հուլիսի 13-ին, Բերքաբեր համայնք է այցելել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Հաջորդ շաբաթ Բերքաբեր համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումի վերաբերյալ որոշում կկայացնի:
1968թ. ծնված, ՀՀԿ անդամ Արթուր Մադաթյանը Բերքաբեր համայնքը ղեկավարում է 2012թ. սեպտեմբերից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տեսնես մարզպետարանի աուդիտը ինչ չարաշահումներ է հայտնաբերել? Որովհետև այս պահին ստուգումներ են իրականացվում։