«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է այն փաստը, որ ՀՀ նոր իշխանության օրոք մի շարք քրեական գործերով կալանքից ազատումներ են գրանցվում: «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա անդրադառնալով «Սասնա ծռերի» գործին՝ կարծիք հայտնեց. «Լավ է, որ դուրս են գալիս, բացառությամբ նրանց, որոնք մեղադրվում են սպանության համար»:
Հիշեցնենք, որ զինված խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է երկու, իսկ Արմեն Բիլյանը(լուսանկարում)՝ մեկ ոստիկանի սպանության համար:
Ինչ վերաբերում է փաստին, որ «Սասնա ծռերը» եւ Ժիրայր Սեֆիլյանը մտադիր են առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով. «Ողջունելի է նրանց ցանկությունը: Նոր Հայաստանում պետք է զենքի կիրառումը բացառվի, իրենք էլ հայտարարել են այդ մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ներողութիւն, ըստ Օրէնքի տարրական սկզբունքներին, երբ որ, բրտութեան ընդհանուր գործողութեան մը ընթացքին, դիմացէն մարդ կը սպաննուի, արարքի բոլոր մասնակիցները նաեւ պատասխանատուութիւն ունին սպանութեան մէջ:
Լաւապէս զգում ենք որ, վերջում, սպանութիւնները միայն այդ երկու զավալլըներուն վիզին պիտի փաթթեն, եւ իրենք երթան զբաղուին ԱԺ ընտրութիւններով, սակայն օրինական գետնի վրայ գոնէ չխեղաթիւրենք տարրական յղացքները: