Հուլիսի 13-ին հրավիրվել է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների ընտրության հարցը:
Խորհրդին ներկայացվել է երկու՝ Էդգար Ճաղարյանի և Ալեքսանդր Ավետիսյանի, թեկնածությունը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց ՀՀ վարչապետին, որպես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հավակնորդ, ներկայացնել Էդգար Ճաղարյանի թեկնածությունը: Ալեքսանդր Ավետիսյանը չհավաքեց կողմ ձայների անհրաժեշտ քանակը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն