Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի կինը պետք է ուղեկցեր նրան Բրյուսելում». Րաֆֆի Հովհաննիսյան

Հուլիս 13,2018 17:03

«Նոր Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը ճիշտ է, քանի որ այն հայաստանակենտրոն է: Այս կերպ նոր կառավարությունն ընդգծում է նաեւ ՀՀ-ի ինքնիշխանության փաստը»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր գնահատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականությունը՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին, նա նշեց. «Այցը հաջող էր, թեեւ ավելի պետք է ներգրավված լինենք ՆԱՏՕ-ի հետ գործակցության մեջ: Կարծում եմ՝ Փաշինյանի կինը եւս պետք է ներկա լիներ, որովհետեւ դիվանագիտության կեսը ամուսին-կին գործունեությունն է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ Բրյուսելում երկրների առաջնորդներն իրենց տիկնանց հետ էին, իսկ մեր վարչապետը՝ մենակ. «Ժամանակին ինձ համար Բարբարա Բուշի հետ հանդիպումն ու հաղորդակցությունն ավելի կարեւոր էր, քան նրա ամուսնուն տեսնելը»:

Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ հարաբերություններին, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ դրանք ռազմավարական են. «Դա ոչ մեկ չի կասկածում, բայց գործընկերը հակառակորդ երկրին զենք չի վաճառում: Բացի այդ, ՀՀ-ն չպետք է դիտարկվի որպես մեկ այլ երկրի նահանգ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իւֆ պէ՜… նորէն մէջտեղ ելաւ ասիկա…

    Փաշինեանը չ՞էր կրնար մեզ այս մարդէն ալ ազատել…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031