Լրահոս
Օրվա լրահոսը

«Ս. Սարգսյանը բանակցել է առանց ժողովրդի վստահության, իսկ Ն. Փաշինյանը բանակցում է վստահության քվեով». Րաֆֆի Հովհաննիսյան

Հուլիս 13,2018 16:48

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը: «Այսպես կոչված «Մադրիդյան դրույթները» (բանակցային սեղանին առկա փոխզիջումային փաստաթուղթը) պետք է վերանայվեն, որովհետեւ Արցախն ունի իր տարածքային ամբողջականությունը: Ցանկացած փաստ, որը հարցականի տակ է դնում դա եւ Արցախի ինքնիշխանությունը, գոյություն չի կարող ունենալ բանակցային սեղանին»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ դեռ պետք է ճշտել, թե ՀՀ նոր իշխանությունն ի՞նչ փաստաթղթերի շուրջ է պատրաստվում բանակցել Արցախի հարցում:

Հարցին, թե ինչպիսի բանակցող է Նիկոլ Փաշինյանը, եւ ինչպիսին էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեկը բանակցել է առանց ժողովրդի վստահության եւ քվեի՝ զույգ «ընտրագողություններից» հետո գալով իշխանության, երկրորդը՝ ժողովրդի քաղաքացիական ակտիվության միջոցով բանակցում է վստահության քվեով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031