Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս թույլ չենք տալու, որ բախտախնդիր մարդկանց կողմից անարգվի եւ ողջ աշխարհում խայտառակվի մեր Եկեղեցու անունն ու պատիվը

Հուլիս 13,2018 16:44

Ինչպես արդեն ականատեսը եղանք․ «Նոր Հայաստան նոր հայրապետ» խմբավորումն այսօր առավոտյան Մայր Տաճարի դիմաց կազմակերպել էր խայտառակ ցույց-հավաք եւ իրենց բղավոցներով եւ անձնական վիրավորանքներով անարգում էին մեր դարավոր սրբատեղին եւ ողջ հոգեւոր դասին։

Կատարվածն անընդունելի համարելով՝ չեմ կարող չբարձրաձայնել այն սանձարձակությանը եւ անթույլատրելիությանը, քանի որ այս ամենի հետեւում կանգնած են ազգի եւ Եկեղեցու թշնամիները՝ հայրենադավ, թուրքի նմանվող բարբարոսներն ու եկեղեցամերժ անհավատ աղանդավորները։

Դատապարտելով նման ստոր ոտնձգությունը մեր Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ կոչ եմ անում ՀՀ կառավարությանը եւ իրավապահ կառույցներին, որ նման անտարբեր եւ դավադիր կեցվածք չընդունեն հանդեմ մեր 2000-ամյա Սրբության նկատմամբ։

Իրավապահ մարմինները առաջին հերթին պարտավոր են հեռու պահել մեր Եկեղեցին նման ոտնձգություններից՝ նախ որպես հայ, երկրորդ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակ և, վերջապես, հասարակական կարգը պահող պատկան մարմինների ծառայակիցներ։

Իսկ նախաձեռնող խմբի անդամներին հորդորում եմ, որ իրենց պիղծ ձեռքերը հեռու պահեն մեր Սուրբ Եկեղեցուց, որովհետեւ մենք հոգեւորականներս՝ եկեղեցու զինվորներն ենք, այլեւս թույլ չենք տալու, որ բախտախնդիր մարդկանց կողմից անարգվի եւ ողջ աշխարհում խայտառակվի մեր Եկեղեցու անունն ու պատիվը, պատրաստ ենք մեր Եկեղեցին պաշտպանել, հարկ եղած դեպքում՝ նահատակվել, ոչ-ոք թող կասկած անգամ չունենա, որ հայ հոգեւորականն ունի աներեր խիզախություն եւ նվիրում ազգին եւ Եկեղեցուն։

Առ ի գիտություն բոլորին․ Եկեղեցին աղոթքի տուն է, ո՛չ թե ցույցի կամ անձնական ամբիցիաներն արտահայտելու եւ փողոցային խաժամուժ ստեղծելու հասարակական վայր։

Մոսկվայի Ս. Պայծառակերպություն

Եկեղեցու հոգեւոր սպասավոր

Տ․ Հակոբ քհն․ Սարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031