Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործության փաստով 42 քրգործ է հարուցվել։ Նրա տեղեկացմամբ, 80 միլիոնից ավելի վնաս են պատճառել պետությանը, սակայն վերականգնվել է 36 միլիոնը, իսկ մնացածը վերականգնելու ուղղությամբ կատարվում են ակտիվ գործողություններ։
«Մենք ունենք քրեական գործեր, որտեղ ենթադրյալ հանցանք կատարած անձինք վնասը վերականգնում են փուլ առ փուլ, մաս առ մաս։ Եվ ես որևիցե արգելք չեմ դրել, իմ համաձայնությունն եմ տվել, որպեսզի քրեական գործի քննության ժամանակահատվածում վերականգնեն, թեկուզև մաս առ մաս։ Խոսքը գյուղապետերի, դպրոցի տնօրենների, այլ պաշտոնատար անձանց մասին է։ Նրանք թեկուզև հափշտակել են որոշակի գումարներ՝ փուլ առ փուլ, մաս մաս, բայց այսօր վերականգնում են ամբողջությամբ։ Ես տեղյակ եմ, որ շատ շատերը այդ գումարները հափշտակելուց հետո վերականգնելու ուղղությամբ բազմաթիվ միջոցների են դիմում, հարազատ-բարեկամներից գումարներ խնդրելով, պարտքեր վերցնելով։ Թող ժամանակին այդ վարքագիծը չդրսևորեին, չհափշտակեին, այսօր էլ նման խնդրի առաջ չկանգնեին։ Մի՞թե պետությունից հափշտակած գումարն, այսպես ասած, ուտելը պետք է հեշտ մարսեի՞ն, ոչ»,- -ասաց Կարեն Գաբրիելյանը։
Ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը Շիրակի դատախազը համարում է Շիրակի պետական համալսարանում հայտնաբերված ենթադրյալ ապօրինությունները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իյա,բա մինչ հեղափոխությունը՝ընդամենը մի քանի ամիս առաջ, բա ոնց էիք թողնում, որ պետությունից թալանած գումարները մարսեին? հենց մեկը դու, լռում էիր չէ?սահակի դեմը գործ չէիր համարձակվում հարուցել, էդ վախտ չէիր տեսնում , թե ինչ է տեղի ունենում?:Հիմա էլ շատ բան է տեղի ունենում Գյումրիում, չես տեսնում? թե մենակ ձեևական բաներին եք ուշադրություն դարձնում? ամոթ է, ամոթ, որոշել եք ձևականորեն Նիկոլի աչքը մտնել, թե գործ եք անում? չսխալվեք, Նիկոլը բոլորիդ գիտի
Շիրակի մարզի դատախազությունը գործունեության իմիտացիա է անում, ինչու են ԱԱծ ու ՊԵԿ զբաղվում այն հարցերով, որով պետք է ժամանակին զբաղվեր մարզի դատախազոսւթյունը:Իսկ այդ դատախազությունը լռել է, որովհետև ամեն ինչից բացի ունի արհեստավարժության պակաս, որովհետև մարզի դատախազը ՀՀ դատախազի սանիկն է:Սա ինչ է , եթե ոչ կոռուպցիոն մի յուրատիպ շղթա:Իսկ հանցավորության հանդուրժումը, մասնագիտական անգործությունը ու տևական ժամամակ լռելը չ?ի դիտարկում կոռուպցիա, չի պատժվում օրենքով?:Նոր տեսքաք, նոր աչքերնդ բացվվեց, թե ինչ է կատարվում մարզում ու քաղաքում? Չէիք տեսնում էն ժամանակ, երբ մեծ կնունք էիք անում Գյումրիում՝ՀՀ գլխավոր դատաախազի քավորությամբ: